Ճամփորդություն սառցադաշտ

Մենք գնացել էինք սառցադաշտ։ Ես շատ հավանեցի։ Ես առաջին անգամ էի սառցադաշտում։Սկզբում շատ էինք վախենում։Հետո ընկեր Լիանան, ընկեր Ռոբերտը, ընկեր Նարինեն մեզ օգնեցին և մենք սահեցինք։ Շատ անգամներ ընկանք իրար վրա։ Շատ ուրախ անցավ։Ես շատ կուզեի նորից գնալ այնտեղ։

Ճամփորդություն էյնշտեյնի թանգարան

Այսօր մենք գնացել էինք Էյնշտեյնի թանգարան։Այնտեղ մենք շատ հետաքրքիր փորձեր կատարեցինք։

Ես ամենաշատը հավանեցի մազերի հետ կապված փորձը։Մի էլեկտրական համակարգ կար, երբ կպնում էինք մազերը բիզ-բիզ էին կանգնում։

Նաև հավանեցի մի փորձ, երբ նստում էինք աթոռին, մեզ թելով բարձրացնում էին, հետո մենք պետք է թելից բռնված կամաց իջնեինք, որ չընկնեինք։